Ամեն ժողովրդի չեն կարող ցեղասպանության ենթարկել, պետք ա ամաչել ցեղասպանության համար, ոչ թե շոուներ սարքել, թույլ տալ շահարկել մեր ցեղասպանությունը և հիմա նորից ենթարկվել: Ըստ ցեղասպանության սահմանման՝ ցեղասպանություն է համարվում, միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որ հաշվարկված են հանգեցնելու որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: Ներկա Հայաստանի բնակչության մասին, պաշտոնապես 3 միլիոն լինելու մասին ոչ մի հիմնավորում չի ներկայացվում, խոսքը գնում է բնակչության թիվը մոտ 1 միլիոնով ավելի ներկայացնելու մասին: Այդ պատճառով արտագաղթի քաղաքականության համար աղքատ մոտ 967 հազար մարդկանց, որն է ընդհանուր բնակչության մոտ 35 տոկոսը, առանց այդ էլ որևէ երկրի համար աննորմալ ցուցանիշը կարող է շատ ավելի բարձր տոկոս լինել:

Ցեղասպանության դեմ ամենալավ պատասխանը անկախ երկիր ունենալը կլիներ, և դրա համար էս գնով ոչ մի երկիր տարածք չէր պահի, ինչպես որ ամեն ժողովրդի չեն կարող ցեղասպանության ենթարկել: Ու՞մ ենք խաբում, մեզ երկու մարդու միջոցով ցեղասպանության են ենթարկում, և որոնց հենց դրա համար էլ բերել են Հայաստան:
Ինչպես որ 15 թվին երկու մարդ հազարավոր հայերի էին քշում: Երբ բանը հասել է այնտեղ, որ Ղարաբաղը տալով՝ Ռուսաստանից կպրծնենք, պետք ա միանշանակ տրվեր, մնացածը չկորցնել: Ոչ թե նոր ցեղասպանության ու անկախությունը կորցնելու պատճառ արդարացնել: Բայց մենք արդեն չենք կարող որոշել տալ կամ չտալ, և հիմա հույսներս էն ա, որ որոշում կայացնողը կամ տվողը, որը մենք չենք, ավելի լավ պայմաններով ա մեր հարցը լուծելու:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել