Որպեսզի պատկերացնենք, ուր են երկիրը գլորել, իշխանությունը բռնազավթած ամեն տեսակի «սբրոդը» և անկախության ու ինքիշխանության որոշակի մասը այլ երկրի հանձնելով` ԵՏՄ մտցնելու նրանց սնանկ հիմնավորումները, ուզում եմ կիսվել Ռուսաստանի ռեալ վիճակը նկարագրող փոքր տեղեկատվությամբ:
Ըստ The Telegraph -ի՝ նավթի գների նվազման կամ սանկցիաների պատճառով Ռուսաստանը վերջին 9 ամիսներին 2,1 տրիլիոն դոլարի վնաս է ունեցել, և այդ երկրի ՀՆԱ-ն կտրուկ նվազել է, արդյունքում առաջատար տնտեսությամբ երկրների ցուցակի 8-րդ տեղից նահանջելով 14-րդ տեղ։ Լայն քայլերով մոտենալով 17-րդ տեղում գտնվող Թուրքիային: Այդպիսով, այս տարվա դրությամբ ՌԴ համախառը ներքին արդյունքն ավելի քիչ է, քան Իսպանիայինը, ընդ որում արդեն 5 եվրոպական երկրներ իրենց եկամտի մեծությամբ ավելի առաջ են Ռուսաստանից: Իսկ նավթի գների նվազումը և սանկցիաները, ըստ Օբամայի հայտարարության, դեռ առնվազը մեկ տարի շարունակվելու են, անգամ եթե Ռուսաստանը դադարեցնի իր ագրեսիան, սանկցիաները կվերանայվեն մեկ տարի անց: Իսկ դա նշանակում է, Արևմուտքը մինչև վերջը բաց չի թողնելու Ռուսաստանին:
Անցյալ տարի համաշխարհային ՀՆԱ-ի, որը կազմել է մոտ 75 տրիլիոն դոլար (ըստ ՀԲ), Ռուսաստանի բաժինը երկու տոկոս էլ չի կազմել, համեմատության համար՝ Չինաստանինը 10 տոկոսից ավելի է, որպեսզի թվերի մեջ շատ չմտնենք, ասեմ միայն.
75 տրիլիոնից 16,8 տրիլիոնը ԱՄՆ ցուցանիշն է,
Եվրոմիության երկրների ՀՆԱ-ն 17,3 տրիլիոն դոլար,
ԵՏՄ երկրների ՀՆԱ-ն.
Ռուսաստան 1,3 տրիլիոն դոլար, 2014թ. այս պահի դրությամբ
Ղազախստան 220 միլիարդ դոլար, 2013թ. ՀԲ
Բելառուս 71,7 միլիարդ դոլար, 2013թ. ՀԲ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել