Արդեն երկու օր է, ինձ մի պապիկ է զանգում Դիլիջանից, ով ուզում է մասնակցել հողի աճուրդին, որ ետ գնի իր հողը: 1 ու կես հեկտար տարածքը գետի բերանին կորցրել է 4 տարի Ռուսաստանում ապրելու ժամանակ: Այդ ընթացքում նա բուժում էր ստանում, հետո հաշմանդամություն է ձեռք բերել (ոտքերն անդամահատել են): Աշխատող, գրագետ պապիկ է երևում, ով նաև բիզնես պլան ունի, ուզում է հողագործությամբ զբաղվել, աշխատանքի հնարավորություն ստեղծել ու փող աշխատել: Բայց դրա համար նա պետք է 1700 ԱՄՆ դոլարին համարժեք գումար մուծի մինչև դեկտեմբերի 10-ը, որ կարողանա մասնակցել աճորդին: Բանկերը և զբաղվածության գործակալությունները գումար չեն տալիս, որովհետև արդեն 64 տարեկան է: Բայց Սերգեյ պապիկը չի ուզում հանձնվել, ուզում է, ուզում է աշխատել: Ի՞նչ անենք, ո՞նց օգնենք, որևէ ճանապարհ կասե՞ք: Եթե իմ լրագրող ընկերներին հետաքրքրում է, նա պատրաստ է իր գաղափարներով կիսվել... Խնդրում եմ, արձագանքեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել