Մենք երբեմն կարիճի նման մեր պոչն ենք կախում մեր ծոծրակին, ու մի պար է սկսվում անհասկանալի ու մազոխիստական։ Մեր ուղղաթիռը պայթեցրել են։ Ի՞նչ պիտի անենք մենք։
ա․ Դադարեցնել տարածել լուրը՝ տեսահոլովակը, այս կամ այն պատճառով։
բ․ Խոսել մեր մարդկային կորուստների մասին, խրախուսել, նպաստել զոհվածների ընտանիքներին։
գ․ Պետությունից ակնկալել պատասխան ակցիայի իրագործում և ավելորդ անգամ ենթադրություններ չանել այն մասին՝ ուժե՞ղ ենք, թե՞ թույլ։ Ուժեղ ենք։
դ․ Բարձր լինել, կորուստն ընդունել պատվով ու արիաբար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել