Խորը ցավ ապրեցի՝ ականավոր պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան բոթը լսելիս։ Կյանքից հեռացավ իմ հայրիկի աշխատանքային ընկերներց մեկը, որի հետ շփվելու, որի հետ աշխատելու և որի խորհուրդները լսելու երջանկություն եմ ունեցել նաև ես։ Վլադիմիր Մովսիսյանը մի ամբողջ իմաստնության կրող էր։ Նրա հետ զրուցելիս հասկանում էիր, որ իր ապրած կյանքի ոչ մի օրը հենց այնպես չի անցել։ Բացառիկ հիշողությունը զարմանք էր առաջացնում. նա տեղյակ էր ամեն ինչից և ամեն մեկից։ «Գյուղեր գնու՞մ ես, «Շոֆերների» աղբյուրի մոտ եղել ե՞ս»,- մի անգամ հարցրեց։ Իմ դրական պատասխանի հետ, զարմանքից մինչ այժմ տպավորված եմ՝ հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու գտնվող փոքրիկ աղբյուրի մասին նրա իրազեկվածության, տարածքի ճգրիտ նկարագրության և դրա հետ կապված մի քանի պատմությունների ներկայացման նրա կարողությունից։ Այդպիսի դեպքերը, վստահ եմ, եղել են Հայաստանի տարբեր մասերում ապրող բազմաթիվ մարդկանց հետ պարոն Մովսիսյանի հանդիպումներից։ Պետական գործչի նրա կերպարը կարող է օրինակ հանդիսանալ մեզ համար։
Ցավակցում եմ Վլադիմիր Մովսիսյանի բոլոր հարազատներին, մտերիմներին և ընկերներին՝ այդ Մեծ մարդու կորստի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել