Աժ-ում այսօր քննարկվում էր կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Այդ սխալ չակերտավոր բարեփոխմանը կտրուկ դեմ եմ արտահայտվել: Ահա իմ եւ ՀԱԿ խմբակցության անունից ելույթիս ամփոփագիրը: 
1. Հաճախակի փոփոխություններն այստեղ և համակարգի ներդրման անընդհատ հետաձգումը ցույց են տալիս, որ “բարեփոխումների” այս տերբերակը սխալ է, բարդ, ամբիցիոզ, արկածախնդրային, չի համապատասխանում ՀՀ տնտեսական զարգացման մակարդակին։ Այսպես այսօր աշխարհում կենսաթոշակային ապահովագրության առաջատարներ Նորվեգիայի (GPF), Ճապոնիայկ՚ի (GPIF), ԱՄՆ (CALPERS), Հոլանդիայի (ABP) փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պարտադիր սխեմաների կիրառումը, ինչը շատ տարածված է հատկապես հարավային Եվրոպայի երկրներում (առաջատարը Հունաստանն է), այսօրվա ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն է։ ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգը, դրա հետ կապված օրենսդրական փաթեթը կառավարության կողմից ամբողջությամբ փոխառնված (պատճենավորված) են ՌԴ-ից, Էստոնիայից: ՌԴ-ում այս պրոցեսները սկսվեցին ՌԴ նախագահի 2006թ հրամանագրով։ Մինչդեռ առ այսօր այդ համակարգը չի կայացել, առ այսօր ՌԴ-ն իր խնայողությունները զգալի մասը պահում է ԱՄՆ-ում (հետո էլ ասում ենք ԱՄՆ-ին այդքան փող որտեղից հսկայական բյուջեի դեֆիցիտը փակելու կամ պատերազմներ վարելու համար), առ այսօր ռուս հանրահայտ տնտեսագետներն այս բնագավառում (Շիշկին, Յասին), ինչպես նաև որոշ կառավարական չինովնիկներ խոստովանում են, որ այս բարեփոխումները չեն ստացվում։ Ի՞նչումն է բանը։ Ա. Ցածր եկամուտների ու խնայողությունների, ինչպես նաև երկարատև ներդրումային ծրագրերի ու իրացման սխեմաների բացակայության պայմաներում պարտադիր սխեմաների կիրառումը արագորեն հանգեցնում է պետական պարտքի մեծացմանը։ Բ. Պետական կամ սոցիալական կենսաթոշակների ցածր լինելը բերում են նրանում, որ գործնականում կուտակային ֆոնդերին քիչ խնայողություններ են մնում։ Գ. Պարտադիր կուտակային սխեմաների կիրառումը պետության և գործավորների նկատմաբ բերում է նրան, որ գործատուները (որոնք դուրս են պարտադիր սխեմաներից) էլ ավելի են հարստանում։
Դ. Խնայողությունները հավաքվում են ժողովրդից, տրվում են ներդրումային հիմնադրամներին եւ բնկերին, որտեղից հիմնականում վարկավորվում է խոշոր բիզնեսը / Ուկրաինա/: 
2. Մեր առաջարկներն այս ոլորտում արտացոլված են ՀԱԿ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրում, որը ՀԿ կողմից ընդունված ծրագրից արմատապես տարբեր է։ Մասնավորապես, այնտեղ եթե գործավորը որոշում է կայացնում կուտակել, ապա դրա դիմաց հավասար ներդրումը կատարում է գործատուն (պետությունը կամ մասնավոր սեկտորը)։ Այդ վճարները գործատուի կողմից մտցվում են ինքնարժեքի մեջ։ Մուծումները կամավոր են, ինչը թույլ կտա կուտակային ֆոնդերի աճը համահունչ դարձնել երկրի տնտեսական աճին։ Կենսաթոշակային ֆոնդերը (ֆոնդը) ձևավորվում է պետության մասնակցությամբ։ Այս փուլում հրաժարվում ենք կառավարիչ ֆոնդերն տարբերակից։ Դրանց ակտիվները սկզբնական շրջանում օրենքով բացառապես պետական բյուջեից երաշխավորվող ենթակառուցվածքային ներդրումներն են։
3. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՅՍ ԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՐեփոխումները (ԱՊՊԱ, սոցիալական ապահովության փաթեթ, կուտակային պարտադիր կենսաթոշակներ և այլն) կառավարությանը թույլ են տալիս այսօր ապահովել ՀՆԱ լրացուցիչ փուչիկային աճ։ Այսօրվա կառավարությունը դրանով խաբում է ինչպես հասարակությանը, այնպես էլ ԱԺ-ին։ Նա չի ուզում մտածել, թե ինչ աղետ կարող է պատահել մի 10 տարի հետո։
4. Հետաքրքիր է, որ այս նոր փոփոխություններով դեպի կենսաթոշակային կառավարման գործ կառավարությունը կանաչ ճանապարհ է բացում բանկերին։ Ե՞րբ են դրանք հասկանալու, որ բանկերը բանկային գործունեության համար են։ Վերջին 10 տարիներին նրանց են տրվել ֆոնդային բորսայի, ապահովագրության կառավարման գործառույթները։ Նրանք անում են ամեն ինչ, բացի իրենց հիմնական տնտեսական գործը՝ երկրի տնտեսության զարգացման ֆինանսավարումը։ Վերջին տարիներին, օրինակ, սղաճը պակասել է 4 անգամ (ամեն օր կառավարությունը գլուխ է գովում), իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է նույնը։ Թվում է, որ կառավարությունը մտածում է միայն այն մասին, թե ինչպես եկամուտներ գեներացնի բանկերի համար։ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ բանկերի մասին; 
5. Կոչ ենք անում պարզապես չեղյալ հայտարարել 2010-2011թթ ընդունված այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենսդրական փաթեթը։ Դրանով պետական ու սոցիալական կենսաթոշակների դերը պակասեցվելու է, իսկ կուտակային ֆոնդերը այդպես էլ չեն աշխատելու և երկիրը հասցնելու աղետի։
6. Ինչու պետք է բանավիճենք՝ ներդրած փողը / վճարը՝ 5% / ենթակա է վերանայման, թե ոչ: 
7. Մերձբալթիկայի փորձն անտեղի է.
- ՀՆԱ 14-18 հազ. դոլար
-Եվրոյի առկայությունը
-Ֆինանսական միջնորդության եվրոպական շուկայի առկայությունը:
8.Ներդրումների նկատմամբ պետական երաշխիքների բացակայությունը:
9. Ասվում է կփոխհատուցենք առնվազն: Բայց 23 տարի փող ենք տվել, որ ի վերջո փոխհատուցվե՞նք: ԲԱ ով պետք է փոխհատուցի կորցված հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել