Ամեն տարի Ադրբեջանը ագրեսիվ, պատերազմ հրահրող 100 գործողություններ է անում: Մեզ ի պատասխան կոչ էն անում զուսպ լինել: Հունգարիային և աշխարհին ասում ենք, որ Արցախը կայացած պետություն է, մեր նախագահները գնում են, մասնակցում են Արցախի անկախության օրվան և Հայաստանը չի՞ ճանաչում Արցախի անկախությունը: Ինչի՞ց ենք վախենում, որ Ազերները պատերազմ կսկսեն: Սկսելու լինեին, արդեն իսկ սկսել էին: Այլ երկրների արձագանքի՞ց ենք վախենում: Իրանք միշտ էլ իրենց շահերն են հետապնդել ու տենց ել շարունակելու են: Իսկ ռամիլին բաց թողնելը լավ առիթ է, որ Հայաստանը ճանաչի այն, ինչ արդեն փաստ է: Եվ եթե բանակցելու բան ունեն խնդրեմ` Արցախի հանրապետության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել