Նորից գլուխս դնում եմ աշնան անձրևոտ կրծքին ,նորից փարվում եմ օրեին հնացած ,ու մի նոր էջ եմ հույսում ,ու նորից դարձյալ մի նոր թերթ եմ բացում ....ու նորից գրում՝ ,անավարտություն ,թախիծ ու մեղմ ցավ ...
Բարև՛, աշուն ,քո նուրբ կաթիլները դարձյալ մտորում են իմ հնացած սիրո մասին ,ու նորից քարշ գալով գլորվում են ,քո թացացած կաթիլներից ներքև ,վերջապես բարև իմ խենթ ,գիտես՞ քո գրկում ինչ անուշ է ամեն մի էջս....նորից քո գրկում եմ ,նորից քո լացի տակ ,նորից քո հնացած մեջքի վրա ...Այսօր երջանիկ եմ ,դու ինձ միշտ հարց ես տալիս ,ինչն՞է ինձ խանգարում ,որ ես երջանիկ լինեմ ,կասեմ ավելին հենց՝երջանկությունը ...ախ՜ մրսում եմ ,գուց է միայնությունից ,կամ անվերջ կորուստներից ...բայց վերջ՛, ես երջանիկ եմ, քանզի քո անձրևը նորից ու նորից կառուցում է ավերված հոգիս ...Բարև՛ Աշուն ,ինչ մեղեմ են երգում տերևներդ թեթև ,ինչ մեղմ են բուրում փոշու մեջ թաթախված անձրևիդ կաթիլները .....ուզում եմ այսօր քեզ նիվրվել,դառնալ քո տերևներից մեկը ...Կգաս՞ միքիչ խոսենք, աշուն ,մի՞թե այսօր նույնպես լուր չունես նրանից ,ոչինչ՛ ,գիտեմ ,նա լավ է ....ուզում եմ այսօր քեզ պատմել իմ դառնացած հոգուս մասին ,գիտես՞ նա ինձ տանջում է ,գցում անարմատ հուզերի գիրկը ,մոռանում ինձ ...բայց սիրում եմ նրան ,քանզի գուցե այս կյանքում բացի նրանից, ոչ ոք ինձ համար չէ ...
Արի՛ պարենք աշուն ...չէ՛ այսօր տխուր եմ ,չէ ես միշտ եմ տխուր .Ախ չգիտեմ ,գուցե իրոք երջանկությունը ինձ համար չէ ...Ախ՜ աշուն ,նորից գրկում եմ քեզ,ու նորից սիրահարվում քո անվերջ թվացող՝ կրքին ու սիրուն ,անվերջ զգում եմ քո թաքնված քամինների մեղմ շոյը ,իմ հոգնած ուսերին ,զգում եմ քո սառը քնքշությունը ,իմ հիվանդ հոգում,զգում եմ քո կաթիլ առ կաթիլ լացը իմ աչքերին ....ուզում եմ գոռալ,ուզում եմ ճչալ,ուզում եմ ասել աշխարհին ես մենակ չեմ ...բայց չէ ,դու նույնպես անցողիկ ես ,ես կասեի ժամանակավոր ,այս կյանքում չկա ոչինչ հիմնավոր .բայց քանի դեռ կա քո պատրանքը հեզ,արի՛ մենք գգվենք ու հույսվենք իրար ,ինչպես կարոտով տարված երկու սիրահար ,ես համբուր եմ քո՝ սառը կաթիլը պոկված անձրևից ,իսկ դու՝ ցավս բեռնված հոգուս ուսերին ...
Երջանիկ եմ ,ինչ լավ է,չ՞է.Սիրում եմ` , երբ անձրևը  լաց լինելով քարշ է գալիս ու մաշում  չորացած հոգուս սիրտը , սիրում եմ կյանքը,  երբ ցավը քեզ կրծելով ստիպում է սպասել ևս մեկ օր աշնան քամուց ու անձրևից ..Իրոք որ այս ամենը մի պատրանք է թվում ,սակայն ,եկ՛ իմ աշուն ,եկ՛ քեզ վայելեմ այնքան ինչքան որ կմնաս ,վայելեմ քո ներկայութույնը ,արի՛ մենք պարենք ,մեկ է չապրողներն են, որ կորցնում են ամեն ինչ,ուստի եկ մենք ապրենք ,հենց այնպես ,հենց այնպես ,ինչպես քո ճուղը պոկված չորացաց ծառից ....Գրկի՛ ինձ ,գոնե մի վայրկյան ,ես մրսում եմ ,ես սառել եմ ,ուզում եմ ջերմանալ,անձրևիր չորացած մարմնիս ամեն անկյունում ,լացիր ցավաց աչքերիս ներսում ,նրանք` քարացել են ,նրանք հոգնել են ....
Վերջ ,ու նորից վերջ .Թե ինչքան եմ քեզ կարոտում ,ախ՜, այդ միայն ես եմ զգում,թե ինչքան եմ ես քո ցավը սիրում ,ախ՜այդ նորից ու միայն ես եմ զգում ...ու հիմա ինչ՞, անձրև է ,ասել եմ չէ միայն քո գալն եմ անձրևից սպասում ,միայն քո բույրն ու լացնեմ միայն այնտեղ տեսնում ,թե ինչպես էր  սև աչերիդ լուռ խորանում ,թախիծն կամանց ,կամանց մոտենում ...ու հոսում էին աչքերիցդ ցած ,քո տանջված ոչ թե `օրը ,այլ քո տանջված ամեն մի վայրկյանը ...քո ցավն էր միայն անսհամանություն չափում ,քո աչքերն էին միայն անկեղծ լացում ....Իսկ ես հիմա ,միշտ քայլում եմ կյանքում`, այս վախճան ,ու անցյալը մեր մեջքիս փաթաթած ես ծառս եմ լինում ,տխրության մեջ անհատակ...Ու իրոք ես քայլում եմ, անցյալի ցավը ուսերիս դրած .Ինձ տանջում է միայն մենությունը թաց, նրա աչքերը թացեն ավելի .ուզում եմ ,մի պահ ինքս ինձ արտասանել իմ շուրթերով ,տեսնեմ թե ինչպես եմ ,ես հնչում,իմ իսկ շուրթերով...բայց ոչ ,վախենում եմ ,քանզի Մենակ եմ ես ,իմ ներսում ,իմ լուռ ներսում ես չեմ խոսում,չեմ ուզում մի պահ լռությունս ճչա ,ու քեզ հիշեցնող ցավը իմ մի պահ ինձ լքի ու ես մերկանամ ,քեզ եմ զգում ,իմ ցավի ներսում ,լսիր սիրելիս ես շատ եմ սիրում ցավը իմ ցավոտ ,քանզի այս աշխարհում միայն նա է ինձ հետ ,ու ինձ մոտ...այո ,ես գերադասում եմ ցավը` իմ ամեն ամենից վեր ,քանզի նա միայն մնաց ինձ հետ...չէ ուզում եմ մոռանալ քեզ ,բայց անհնար է,չեմ ուզում ,ուզում եմ մնալ այսպես ,ինչպես կամ ,ուզում եմ այսպես կարոտով մնալ,ուզում եմ սակայն ,ինչեմ՞ ուզում ,ախ՜ ինքս էլ չգիտեմ.....ինչ՞անեմ, ես ինչպես՞ գտնեմ ,ինչպես՞ գտնեմ ինքս ինձ ,ես ինչպես՞ անեմ ախ...........Փակել եմ ուզում ,փակել թե հոգիս, թե աչքերս ,իրոք էլ ապրել չեմ ուզում ,էլ ինչպես՞ ապրել երբ հոգումս բույն դրած դատարկությունը խժռում է ինձ ,ինպես կարոտի ծարավը , ախ՜ կյանքը ծակծկում է ,արդեն իսկ ծակված վերքերս չսպիացած,ու նոր թափով արյունը անտարբեր ,հոսում է կարծես ու նորից ցավ պատճառում ...չէ սիրելիս ,չեմ ուզում գժվել ,չեմ ուզում մեղեդիս հանդարտ նվագել ,ուզում եմ լռությունս պայթի ,ցնծա ու գոռա ,բայց չեմ ուզում լսեն թե ինչպես է լռությունը ճչում մթում ...փակել եմ ուզում սրտիս բոլոր բաց պատուհանները ,փակել հոգուս աչքերը,փակել դեպի ինձ բերող ուղինները թաց ,փակել ու կողպել դռներս նուրբ ու բալանին կուլ տալ ,ու գցել դարձյալ հոգուս ուսերին ,-դե՛ հոգիս ,դե տար՛ ,թե հոգնես մի պահ կանգ առ՛ ..._________________

Դու չհասկացար, թե ինչ արեցիր,դու ոչ թե գնացիր ,այլ ավելի մխրճվեցիր, դու իրոք մնացիր, ոչ թե այս կյանքի կանգ առած` ճանապարներին, այլ մնացիր դու մաշված ցավիս նուրբ կոպերում.......
Ահա Աշուն ահա մեր պարը բարդ,մեր պարի մեջ կար մի հույս ,սակայ ոչ ,դա էլ է ժամանակավոր ,երևի այս կյանքում չկա ոչինչ հիմնավոր ...Եկ՛ հանգիստ լողանք ,այս անիծված ու մամռոտ հեղեղում ,եկ ուրախ ապրենք ,քանզի իրոք որ հյո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել