8-րդ դասարանում մեր դասարանի Գրիշը վիրավորել էր դպրոցի աղջիկներից մեկին: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը` ընկ. Աղաբեկյանը, տղաներին շարք կանգնեցրեց ու մի շառաչուն ապտակ հասցրեց մեր Գրիշին: Բոլորս, այդ թվում նաեւ ընկ. Աղաբեկյանը, գիտեինք, որ Գրիշը մեղավոր չէ, աղջիկը հեգնանքով հրապարակայնացրել էր իրրեն ուղղված Գրիշի նուրբ զգացումները: Մարզիկի կազմվածքով ընկ. Աղաբեկյանը, քյավառցուն հատուկ կտրուկությամբ, շարք կագնած դասարանի տղերքի համար մի հրաման-հրովարտակ արձակեց. ,,Երբեք չվրիավորեք իգական սեռին, եթե նույնիսկ նրանք ձեր նկատմամբ անպարկեշտ կամ անազնիվ են եղել: Կանանց պետք է սիրել, կամ` շատ սիրել...,,: Համոզված եմ, որ մեր դասարանի տղեքը սրբորեն կատարում են ընկ. Աղաբեկյան պատգամը: Նույնիսկ այս դեպքում, եթե այդ իգականը ինչ-որ թերթոնի խմբագիր է, ու նաեւ... քիչ էր մնում խախտեի դասատուիս հորդորը: Ինչեւէ, ինչպես կասեր Վասիլի Շուկշինի` դեպրեսիայից դուրս եկած հերոսներից մեկը` Կյաժին կբարեւես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել