Անձամբ ես այդքան էլ վստահ չեմ, որ ուզում եմ ամուսնանալ, և դժվար թե գտնվեն այնպիսի պատճառներ, որոնք ինձ հակառակում կհամոզեն, բայց եթե դուք, այնուամենայնիվ, որոշել եք գնալ այդ լուրջ քայլին ու ընկղմվել պատասխանատվության ու խնդիրների այս հորձանուտի մեջ, ապա արեք դա առնվազն 20 տարեկանից հետո, որովհետև ավելի վաղ ամուսնությունները շատ հազվադեպ են երջանիկ լինում: Իհարկե, դուք կարող եք լինել այն բացառիկ դեպքերից մեկը, ում դա, այնուամենայնիվ, հաջողվում է, բայց ինչո՞ւ ռիսկի դիմել:

5 весомых причин жениться после 30

Ես վստահ եմ, որ ամուսնությունների մեծ մասը երջանիկ կլիներ, եթե սիրահար զույգերը «… մինչ մահը չբաժանի մեզ» տողերը արտասանեին մի քանի տարի ավելի ուշ: Ներկայացնում եմ ձեզ 5 ծանրակշիռ պատճառ, թե ինչու չարժե ամուսնանալ 30 տարեկանը չլրացած:

1. Դուք ինքներդ ձեզ բավական լավ չեք ճանաչում

Անհերքելի փաստ է, որ մինչև 30 տարեկանը, մարդկանց ճնշող մեծամասնությունը իրենք իրենց լավ չեն ճանաչում: Այդ տարիքում երիտասարդը դեռ նոր է սկսում յուրացնել ինքն իրեն, հասկանալ սեփական ներաշխարհը, կողմնորոշվել իր ցանկությունների մեջ: Մարդիկ փոխվում են ու անխելք և միամիտ կերպարներից վեր են ածվում կենսափորձով հարստացած անհատականությունների, ովքեր ավելի հստակ են հասկանում իրենց ու իրենց պահանջմունքները:

Լավ է, երբ մեր ներաշխարհը համապատասխանում է մեր արտաքին կաղապարին: Երբ դուք լավ եք հասկանում ձեզ, դուք ձեզ այլ կերպ եք պահում, որովհետև ձեր գործողությունները համընկնում են ձեր մտածածին, ու երբ դուք սկսում եք մտածել այլ կերպ, համապատասխանաբար ձեր վարքն էլ է փոխվում: Նույնն էլ, ի դեպ, վերաբերում է ձեր զուգընկերոջը, որովհետև նա էլ փոփոխվում է տարիների ընթացքում:

Մինչև 30 տարեկան ամուսնանալու ամենամեծ ռիսկը այն է, որ դուք երկուսդ էլ փոփոխվում եք այդ տասնամյակում, ու, հատելով 30-ի շեմը, կարող եք անսպասելիորեն պարզել, որ այդ տրանսֆորմացիայի արդյունքում ձեր առջև այն մարդը չէ, ում դուք սիրահարվել եք, և ոչ էլ դուք եք նույնը: Դա բերում է նրան, որ դուք դառնում եք կամ լավ ընկերներ, կամ էլ բաժանվում եք:

2. Ֆինանսական կախվածություն

Իհարկե, միշտ կա հավանականություն, որ ձեր բախտը կբերի, ու դուք մեծ ժառանգություն կստանաք, կամ էլ խոշոր դրամական շահում կունենաք, բայց որպես կանոն, մինչև 30 տարեկանների բացարձակ մեծամասնությունը դեռ ամբողջապես ֆինանսապես անկախ չէ, իսկ ով էլ հարաբերականորեն անկախ է, չի կարող իր վաստակով նորմալ կենսամակարդակ ապահովել: Սիրո բուռն փուլում ձեզ կարող է թվալ, թե այդ ամենը էական չէ, բայց ամուսնանալուց կարճ ժամանակ հենց այդ կենցաղային հարցերն են սառեցնելու ձեր հարաբերությունները:

Կսկսեն ծագել տարաձայնություններ ծախսերի հարցում, մինչդեռ ձեր պահանջմունքները մնալու են դեռ առաջվանը, և դուք ստիպված եք լինելու ընտրել, իսկ դա բերելու է վիճաբանությունների: Էլ չեմ ուզում խոսել երեխաների մասին: Երեխաները մեր կյանքի ամենամեծ երջանկությունն են, բայց նաև ամենաթանկ հաճույքը: Չամուսնացածներ ջան, դուք մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչ արժեն տակդիրները…

Դուք կարող եք ասել, որ երբ երկու ամուսիններն էլ աշխատում են, խնդիրները ավելի դյուրինանում են: Այո, ինչ-որ չափով ֆինանսական խնդիրները քչանում են, բայց չեն վերանում: Ամուսնության արդյունքում ավելանում են սթրես առաջացնող գործոնները, իսկ եթե դրան էլ գումարվում են ֆինանսական խնդիրներն ու ընդհանուր կաթսայի գաղափարը, ապա ձեր երջանիկ ամուսնական կյանքը մեծ ռիսկի տակ է հայտնվում:

3. Դուք հասկանում եք, որ դուք ակնհայտորեն չունեք բավարար փորձ

30-ը չբոլորած մարդկանց կյանքը լի է ուսումնասիրություններով ու հաճույքով: Դա առհասարակ ձեր սեքսուալության պիկի ժամանակաշրջանն է: Դուք չափազանց երիտասարդ եք ու կարող եք թույլ տալ ձեզ սխալվել, որովհետև կյանքի այս էտապում դուք կարող եք հանգիստ անցնել դրանց հետևանքների միջով: Դուք չափազանց երիտասարդ եք ու կարող եք թույլ տալ ձեզ բաներ, որոնցից մոտ ապագայում արդեն զրկված կլինեք:

Հիմա ձեր մտքով դեռ չի անցնում, որ ազատության կարիք եք զգալու, բայց հենց դուք ամուսնանաք, դա ակնթարթորեն կփոխվի: Եթե դուք բավարար փորձ չկուտակեք մինչև 30-ը, ապա այն ձեզ չի հերիքելու և 30–ում, և 40-ում, բայց դուք արդեն ամուսնացած եք լինելու ու ժամանակ և հնարավորություն չեք ունենալու կուտակել այն: Եթե ռացիոնալ մտածողությունով առաջնորդվենք, ապա, իհարկե, սերը ամենից կարևորն է, բայց այդ ե՞րբ ենք մենք ռացիոնալ մտածողությամբ փայլել ու առհասարակ, ո՞վ է որոշել, որ ամուսնությունը դա հենց այն գիտակցված ընտրությունն էր, որից պետք է սկսել մեր կենսական ուղին:

4. Ամուսնությունը ցմահ պետք է լինի, ուստի ինչո՞ւ շտապել

Հենց սա ինձ մշտապես հետ պահում ամուսնանալու ցանկությունից: Ինչների՞ս է պետք ամուսնությունը, ինչո՞ւմ է դրա իմաստը: Շատերը կպատասխանեն մոտավորապես հետևյալը. «Հանուն կայունության՝ տվյալ մարդու հետ» և «Հանուն վաղվա օրում վստահ լինելու»: Եթե ձեր հարաբերությունները այդքան ամուր չեն, որքան դուք կուզենայիք մինչև ամուսնությունը, և դուք վստահ չեք, որ ձեր զուգընկերը ձեր կողքին է լինելու վաղը, ապա ի՞նչ է փոխելու «Տեր եմ/Հնազանդ եմ» հավաստիացումը եկեղեցում:

Ըստ էության, եթե դուք այսօր անգամ չունեք կայուն հարաբերություններ, ապա ամուսնությունից հետո ամեն ինչ միայն ավելի վատ է լինելու, որովհետև ամուսնությունը ինչ-որ տեղ թակարդ է, և բոլորն էլ ենթագիտակցաբար հասկանում են դա: Չէ՞ որ «… մինչև մահը ձեզ չբաժանի»-ն ամուսնության ամենադիպուկ բնութագիրն է: Ուստի ինչո՞ւ շտապել, ինչո՞ւ ոչ ավելի ուշ:

5. Տարիների ընթացքում ավելի ու ավելի է բարդանում նպատակներին հասնելը

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր նպատակներն ու երազանքները, որոնց իրականացումը տարիների ընթացքում գնալով ավելի ու ավելի է բարդանում: Իհարկե, կան այնպիսիք, որոնց իրացման համար տասնամյակներ են պահանջվում, բայց մեր նպատակները ու երազանքները կարելի է ի կատար ածել հենց հիմա, պարզապես մենք ենք դրանք հետաձգում: Իհարկե, սխալ կլինի պնդելը, որ ամուսնությունը զրկում է ձեզ անձնական նպատակներից ու երազանքներից, սակայն վստահաբար այն նվազեցնում է դրանք իրականացնելու ձեր հնարավորությունները: Դուք հավելյալ խնդիրների տեր եք դառնում, որոնք աստիճանաբար բեկում են ձեր տեսլականները: Եթե ձեր ցանկությունների իրացման համար դուք պետք է կենտրոնանաք, ապա ավելի լավ է դա անել միայնակ:

Սա չի նշանակում, որ չի կարելի ոչ մեկի հետ հանդիպել ու հարաբերություններ ունենալ, բայց հենց ամուսնությունն է, որ ամենից շատ սթրես ու խնդիրներ է բերում իր հետ: Եթե դուք իրոք սիրում եք Ձեր երկրորդ կեսին ու ուզում եք տեսնել նրան ձեր կողքին, ապա փորձեք արագի մեջ անել այն ամենը, ինչ ուզում էիք մինչև ամուսնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել