Emedia.am-ը գրում է.
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն արաբա-իսրայելյան հակամարտության հետ կապված հայտարարության համար քննադատել է առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահի թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Դավութօղլուի խոսքով` Իհսանօղլուն «մոռացել է նախկինում իր գլխավորած կազմակերպության նշանակության մասին, որի նպատակը պաղեստինյան խնդրի լուծումն է»: Նա նաեւ նշել է, որ նրանք, ովքեր Թուրքիային չեզոքության են կոչում արաբա-իսրայելյան հակամարտության հարցում, ակամայից պաշտպանում են պաղեստինյան հողերի օկուպացիան:
Թուրքիայի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու, ԻՀԿ-ի նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն նախօրեին Անկարային կոչ էր արել չեզոքություն պահպանել արաբա-իսրայելյան հակամարտության հարցում: Իհսանօղլուի խոսքով` Անկարան պետք է չեզոք կողմ լինի արաբա-իսրայելյան հարցում, հատկապես` Պաղեստինի հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ