Հայուհու մերկ լոգանքն Իսակովի պողոտայում (ֆոտո, վիդեո)armlur.am կայքի հարգելի խբագրություն,

2014թ. –ի Հուլիսի 2-ին ձեր հրապարակած «Հայուհու մերկ լոգանքն Իսակովի պողոտայում (ֆոտո, վիդեո)» հրապարման մեջ հստակ երևում է, որ կինը հոգեկան առողջության խնդիր ունի: 
Ձեր կայքի վարքագիծն անընդունելի է, քանի որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է արձանագրվել և անպարկեշտ ձեւով ստորացվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող ՀՀ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը:
Բացի այդ լրագրողական պրոֆեսիոնալիզմին հարիր չէ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց ծաղրի ենթարկելը և դրանով սենսացիա ստեղծելը:
Պահանջում ենք անհապաղ հեռացնել վերը նշված հրապարակումը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն նախագահ՝
Զարուհի Բաթոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել