5 признаков того, что ты встречаешься с мудакомԱմենևին էական չէ, թե քո ընկերը բնածին տավարի ցա՞վ է, թե միայն քո հետ հարաբերություններում է այդպես իրենց դրսևորում: Կա 5 հստակ նախանշան, որոնցով դուք կարող եք կողմնորոշվել, թե ում հետ եք հարաբերությունների մեջ, և ստորև խոսքը կլինի ոչ թե ակնհայտ նշանների, բացահայտ կոպտության ու նվաստացման դրսևորումների մասին, այլ շատ ավելի նուրբ մատերիաների՝ ինտուիցիայի ու զգացողությունների մասին:

1. Դու սկսել ես ավելի վատ տեսք ունենալ, քան առաջ

Էական չէ, թե երբ ես արթնանում, որքան ես շպարվում, ինչ մանիկյուր ես անում. նրա հետ հարաբերությունների ընթացքում դու ավելի հաճախ ես սկսել հոգնածություն զգալ, քո աչքերը կորցրել են երջանիկ փայլը, իսկ անկեղծ ժպիտը դեմքիդ հայտնվում է ավելի հազվադեպ, քան առաջ: Ծայրահեղ դեպքերում այդ ժպիտն էլ է ի սպառ կորում ու հայտնվում է մի նոր ժպիտանման երևույթ, որը կարծես ասում է. «Ասացի ամեն ինչ լավ է, հանգիստ թողեք ինձ»:

2. Քո տրամադրությունը նման է ճոճանակի

Դու մի ծայրահեղությունից մյուսին ես անցնում. մեկ քեզ թվում է, թե դու անսահման ուրախ ես, մեկ էլ քեզ թվում է, թե դու խորը տխրության մեջ ես: Երջանկության ակնթարթները կարճ են տևում, իսկ այ կսկիծինը՝ շատ ավելի երկար….

Դու թրթռուն ուրախություն ես զգում, երբ նա հայտնվում է քո հորիզոնում, և սկսում ես տառապել, եթե նա երկար ժամանակով անհայտանում է: Աշխատում ես երկարացնել հանդիպումներն ու երկխոսությունները, միայն թե ավելի շատ խոսես նրա հետ, իսկ նա մեծահոգաբար թույլ է տալիս դա քեզ, փոխանակ ինքը փնտրի նման առիթներ ստեղծելու հնարավորություն:

3. Դու նյարդային ես ու անհանգիստ

Դու վստահ չես, որ նա քո հանդեպ զգում է նույնը, ինչ դու՝ նրա: Դու փորձում ես անընդհատ վերահսկել իրավիճակը, անդադար տեղյակ լինել նրանից, որովհետև դու վստահ չես, որ նա քեզ ճիշտն է ասում: Հոգու խորքում դու զգում ես, որ ինքը քոնը չէ: Նա չի շտապում աշխատանքից շուտ վերադառնալ, որպեսզի րոպե շուտ միասին լինեք, չի ջանում ազատ ժամանակ ճարել, որպեսզի այն միասին անցկացնեք: Նա ուղղակի քեզ տեղավորում է իր գրաֆիկի մեջ:

4. Դու նրան ավելի շատ ես ուզում, քան նա քեզ

Գրկելու, համբուրվելու ու ինտիմի նախաձեռնությունը, որպես կանոն, քեզանից է լինում: Չէ, իհարկե, նա էլ է քեզ ուզում և ամենևին դեմ չէ այդ սիրային գուրգուրանքներին, բայց դու ԶԳՈՒՄ ԵՍ, որ քո ցանկությունը իրականում ավելի շատ է, քան նրանը:

5. Քեզ չի լքում այն զգացողությունը, որ դու կարող ես կորցնել նրան

Բարկության քո ամեն պոռթկումից հետո դու նահանջում ես ու փորձում ես հարթել իրավիճակը: Անգամ եթե զգում ես, որ դու իրավացի էիր: Եվ այս ամենը նրանից, որ սարսափում ես այն մտքից, որ ձեր ամեն կռիվը կարող է իրոք դառնալ վերջինը: Եվ այսպես ամեն անգամ ավելի ու ավելի ես ծնկի գալիս՝ քո ձեռքով ստորագրելով քո «դատավճիռը» ապագայի համար:

Իհարկե, կան բազմաթիվ այլ նշաններ ու նախանշաններ, որ ձեր կողակիցը տավարի ցավ է, և թող սրանք ուղղակի ինտուիտիվ զգացողություններ ու ենթադրություններ լինեն, բայց անհերքելի փաստ է, որ տղամարդու կողքին կինը ծաղկում է, իսկ տավարի ցավի կողքին՝ թոշնում: Հիմա դուք ծաղկո՞ւմ, թե թոշնում եք, սիրելի կանայք ու աղջիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել