Հայրենիքումս` ՋԱՎԱԽՔՈՒՄ. Արդեն մի քանի օր է այստեղ եմ, դեռ մեկ ամիս մնալու եմ: Ամեն վերադառնալուց Ջավախք, հարազատ գյուղ` Խոջաբեկ, մի նոր բան եմ ինձ համար բացահայտում մարդկային հարաբերությունների առումով: Ամն ինչ շատ պարզ է այստեղ: Օրինակ` եկել է ամուսնանալու տարիքդ (տղաների մոտ 23-25, աղջիկների 21-24), ուրեմն ամուսնացիր, այսպես են մտածում հայրենակիցներս:
Երկար բացակայությունս մեկ-մեկ ինձ հեռացնում է այդ բավականին պարզ դատողություններից: Մարդիկ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով`հիմնականում խոտհունձով: Դե մենք էլ ֆերմա ունենք, ես էլ եկել եմ մերոնց օգնելու: Աշխատանքն այստեղ եռում է, եթե քնած ես մնացել մինչև ժամը առավոտյան 8-ը, հաստատ տնեցիք, կամ գոնե քեզնով չգիտես ինչու հետաքրքրվող հարևանդ կասի: «Այ տղա օրը վերջացավ, գործերը մնացին, դու հլա քնած ե՞ս» :ՃՃՃ
Մեկ էլ տեսնում ես հավաքվում են մորքուր, քեռի, հորքուր, քեռակին ու սկսում. «Տղա ջան աուսնանալու ժամանակդ է, ինչ ես մտածում»: «Մի հատ լավ աղջկա տեղ գիտեմ, լավ հորով, մորով, լավ ընտանիք, ինքն էլ ՈՍԿԻ», - ավելացնում է կամ քեռակինը կամ էլ էլի են քեզանով հետաքրքրվող (արդեն կասկածում եմ ինչու) հարևանը: Օրն ավարտվում է, իրիկնամուտ է ու տուն վերադառնալուն նորից հանդիպում ես էն հարևաննիդ, ով վերստի կրկնում է. «Հը, մտածեցի՞ր են առաջարկիս մասին»: Աչքիս FB-i չամուսնացած ընկերներիս մի քանի օրով հրավիրեմ Ջավախք, դե ով ով էն հարևնաս ուրախ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել