Ներկայումս հասարակության համար սպառնալիք է դարձել ԶԼՄ-ներում եւ ԶԼՄ միջոցով բռնության թաքնված տարածումը: ՏՏ ոլորտի զարգացման հետ համընթաց վերջին տասնամյակի ընթացքում մեդիա ոլորտը ենթարկվել է էական փոփոխության: Բանաձեւն այս առումով անդրադառնում է խնդիրների մեծ մասին, բայց կան նաեւ այլ ասպեկտներ, որոնք կարող են ավելի հստակ ներկայացված լինեն այս բանաձեւում:
Ինչպես հայտնի է, այլատյացությունն ու ատելությունը այն գլխավոր խնդիրներն են, որոնց այսօր բախվում են շատ երկրներ, սակայն այսօր կան նաեւ երկրներ, որոնք այլատյացությունը եւ ատելությունը որդեգրել են որպես ազգային քաղաքականություն: Մենք անպայմանորեն պետք է հրապարակայնորեն բարձրաձայնենք դա: Այսօր կա Եվրոպայի խորհրդի անդամ մի երկրի, որտեղ ուսումնական ծրագրերը, ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակությունը եւ նույնիսկ արտաքին քաղաքականությունը եւ լոբբինգը ամբողջությամբ համախմբված կերպով ունեն մեկ առաքելություն` սերմանել ատելություն հայկական էթնոսի հանդեպ:
Տիկնայք եւ պարոնայք, սա ոչ մեղադրանք է, ոչ էլ քաղաքական հայտարարություն, սա լուրջ խնդիր է, որի հետ Հայաստանի Հանրապետության բնակչությունը այս 23 տարիների ընթացքում բախվում բառացիորեն է ամեն օր:
Հենց տարածվող ատելության եւ այլատյացության քարոզչության պատճառով է, որ Ադրբեջանի հասարակությունը եւ նրա շարքային քաղաքացիները ատում են այն ամենը ինչ, կապված է Հայաստանի եւ հայկական մշակույթի հետ: Մենք բոլորս հիշում ենք Ռամիլ Սաֆարովի տխրահռչակ դեպքը, երբ նա քնած ժամանակ սպանել էր իր հայ գործընկեր Գուրգեն Մարգարյանին: Նման դաժան սպանություններ կարող են տեղի ունենալ ամեն օր եւ ցանկացած վայրում, քանի որ ադրբեջանական հասարակության անընդհատ սնել են ու դաստիարակել հայերի նկատմամբ ատելության զգացումով: 
Ադրբեջանն ամեն հնարավոր եւ անհնար բան անում է, որպեսզի միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծի, որ իբր բարեփոխումներ է իրականացնում: Փոխարենը, ընդամենը մի քանի ժամ առաջ մենք բոլորս լսեցինք ելույթ՝ լի ատելությամբ ու ճշմարտության խեղաթյուրմամբ: Ադրբեջանի նախագահը ընդգծում է կոռուպցիայի նվազեցում՝ որպես իր երկրի համար առաջնահերթություն, երկրի, որը հայտնի է որպես «խավիարային դիվանագիտության» բացարձակ չեմպիոն: Նա նշում է նաեւ բարեփոխումներ մեդիա դաշտում, սակայն մենք բոլորս էլ տեսանք բերանները փակած երիտասարդների ակցիան այստեղ, այս դահլիճում, ինչը ընդգծում է խոսքի ազատության բացակայությունը Ադրբեջանում:
Եվ միակ եւ բացառիկ պատճառը, որ Ադրբեջանի իշխանություններն ունեն հաջողություններ, այն է, որ նրանք ունեն էներգետիկ ռեսուրսներ, որոնք արտահանվում են Եվրոպա, այն Եվրոպա, որտեղ մենք այսօր քննարկում ենք ԶԼՄ-ներում եւ նրանց միջոցով բռնության տարածման վերաբերյալ բանաձեւը:
Տիկնայք եւ պարոնայք, ես կարծում եմ, որ սա մեծ խնդիր է, խնդիր, որը նույնպես պետք է արտացոլված լինի այս բանաձեւում, քանի որ մենք հավատում ենք, որ ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ ուսումնական ծրագրերում, դասագրքերում, գրականության մեջ, ողջ կրթության համակարգում եւ ինտերնետի միջոցով տարածվող ատելությունը եւ այլատյացությունը, որը հովանավորվում է պետական մակարդակով, պետք է անպայման քրեորեն պատժվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել