Հպարտ եմ, որ ունենք ազատ Արցախ: 
Բոլորս ենք հպարտ:
Քանզի հերոսամարտը և հաղթանակը ՄԵՐՆ է՝ համայն հայությանը՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միասնական, դժվար, արդար, միասնական ոգու, մեծ հավատի, զրկանքների, անտանելի ցավի, բայց և միևնույն ժամանակ միասնականության հաղթանակը:
Եվ որևէ քաղաքական ուժին բարոյական իրավունք տրված չի սեփականաշնորհելու հաղթանակը և շահարկելու այն՝ իբրև կուսակցության արժանիք.. 
Կարծում եմ, որ մեր նահատակների լուսավոր հիշատակը հարգելով, ապշեցուցիչ այդ հայտարարությունը հնչեցնելն առնվազն սխալ էր.. 
Հ.Գ. Խոսքս երեկ Ազգային ժողովում լսումների ժամանակ արված ռեպլիկի մասին է, որ ինչպե՞ս կարելի է մեղադրել մի քաղաքական ուժի, որն ապահովել է Ղարաբաղի հաղթանակը..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել