Նոր մանրամասներ են հայտնի դարձել  «Բլե‎ֆ» հեռուստահաղորդման նախկին  կազմակերպիչ  և հաղորդավար Արթուր Սուքիասյանի և նրա տիկնոջ` հաղորդավարուհի-դերասանուհի Արմենուհու  Հայաստանից  արտագաղթելու վերաբերյալ, որն, ըստ մեր ունեցած վարկածի, ունեցել է գրեթե քաղաքական դրդապատճառ:

Արթուրն ու Արմինեն իրենց որդու հետ ապաստանել են Լեհաստանում և  հրաժարվում են այլևս հայրենիք վերադառնալուց, քանի որ, նրանց մտերիմների պնդմամբ,  հայրենիքը լքելուց առաջ նրանք ստացել են սպառնալիքներ, որոնք շարունակվել են նաև Սուքիասյանների հարազատների նկատմամբ, ովքեր ապրում են Լեհաստանում:

Սուքիասյանները գաղտնի են պահում իրենց գտնվելու կոնկրետ վայրը և հրաժարվում են որևէ մեկնաբանություններ տալ ստեղծված վիճակի մասին, քանի որ իրենց մտահոգությունը հնարավոր հաշվեհարդարի վերաբերյալ դեռ չի մարել:

Ըստ տեղեկությունների, Սուքիասյանների նկատմամբ հետապնդումն ու սպառնալիքները սկսել են« Բլեֆ» հաղորդման մի թողարկումից հետո. Արմենուհին և Արթուրը Հայաստանից հեռացել են  որոշ անախորժություններից խուսափելու համար:

Թերևս դա է պատճառ դարձել, որ Արթուրն ու Արմինեն կիսատ թողնեն իրենց մասնագիտական կարիերան, նոր գնված շքեղ բնակարանն ու անակընկալ  հեռանալ Հայաստանից:

Հիշեցնենք, որ ամուսինները վերջին ժամանակներս աշխատում էին   հոգեբանական թրիլլերի` «Պատիժ» վերնագրով  գեղարվեստական ֆիլմի ստեղծման ուղղությամբ, որի անոնսը պարբերաբար ցուցադրվում էին լրատվամիջոցներով:

Հուսանք, որ Արթուրի և Արմինեի` Հայաստանից հեռանալու  օրինակը, որը, ամեն դեպքում մշուշապատ է, մյուսների համար լավագույն տարբերակ չի ծառայի և երիտասարդները` այդ թվում մշակույթի բնագավառի  երիտասարդ կադրերը իրենց ոչ միայն ապագան, այլև  ապահովությունը կգտնեն Մայր Հայրենիքում:

Նյութը՝ Asekose.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել