Ժող, հիմա ինձ լսեք:
Առավոտից ասում էի` ձենս կտրեմ, չխառնվեմ:
Բայց ոնց նայում եմ, չէ: Սաղ աշխարհը խառնվել է իրար: 
Դե էդ Յուլիա Լիպնիցկայայի հաշվով, էլի:
Բացարձակ ֆանտաստիկա. սա էր արտասահմանյան ռեպորտյորների գնահատականը աղջնակի սահքին:
Ես էլ ասում եմ` ինչի է մեր Վլադիմիրն էդքան խառնված առավոտը:
Ելավ, ոտքի կանգնեց, ու սկսեց ծափահարել:
Այլ կերպ հնարավոր չէր: Սարսափելի գեղեցիկ սահք էր:
Բայց Վլադիմիրի մեջ երկչոտություն կար: Հետո գնաց ֆիգուրիստների մոտ, Պշյուչենկոյի հետ լիքը խոսեց, վերջում նույնքան երկչոտ շոյեց Յուլիայի գլուխը:
Մի քանի կադր հետո ցույց տվեցին Կաբաեւային` Ալինա:
Ալինկան նույնպես դահլիճում էր...
Հ.Գ. Հասկացա՞ք, թե մեկնեմ:
Լավ, որ ասում եք. դե նոր օլիմպիական եւ այն էլ ի՜իի՜նչ ֆանտաստիկ աստղեր են ծնվում ... Ալինկան ընենց դախ էր էդ ֆոնին... ու մի քիչ էլ անհանգիստ:
Թե ինչի, ասա, ռեգրիստրացիա չեղար Վովայի հետ, չհասկացա...
Թե՞ կյանքի օրենքն է էդպիսին.
-Դու առար, քո ձեռից էլ կառնեն..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել