Civilnet.am-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 7-ին` 20:14-ին, մեկնարկել է «Սոչի 2014» ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը՝ Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում:

Քսաներկուերորդ ձմեռային օլիմպիական խաղերը ռեկորդային են մասնակից երկրների թվով: Սոչիում հանդես կգա 88 երկրի ներկայացուցիչ: 2010թ. Վանկուվերում ներկայացված էր 82 երկիր: Ինչպես նաև խաղարկվելու է 98 կոմպլեկտ մեդալ. 2010-ին խաղարկվել էր 86 կոմպլեկտ:

Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցուն են Մալթայի, Դոմինիկյան Հանրապետության, Պարագվայի, Արևելյան Թիմորի, Տոգոյի, Տոնգայի և Զիմբաբվեի ներկայացուցիչները:

Օլիմպիադայի հիմնը կատարելու է օպերային արվեստի գերաստղ, երգչուհի Աննա Նետրեբկոն:

Օլիմպիադայում Հայաստանը կներակայցնեն չորս մարզիկներ՝ դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

Բացմանը ներկա են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել