фотоԿանայք անհամեմատ ավելի հաճախ են մերժում տղամարդկանց սեռական հարաբերություններ ունենալու հարցում, քան հակառակը: Դրա համար էլ տղամարրդիկ հաճախ ստիպված են գուշակությունների անելու, որպեսզի հասկանան, թե արդյո՞ք կինը ցանկանում է սեքսով զբաղվել, թե ոչ: Նման դեպքերում տղամարդկանց օգնելու համար հոգեբանները կազմել են այն իրավիճակների վարկանիշային ցուցակը, որոնց ժամանակ սեքսով զբաղվել ուզում է գրեթե ցանկացած կին:


1. Երջանիկ պատահականությունը

Եթե կնոջ  կյանքում հենց նոր երջանիկ պատահականություն է եղել, ապա, ամենայն հավանականությամբ, նա պատրաստ է սեքսով զբաղվել հենց հիմա ու հենց այստեղ: Ի՞նչ դեպքեր կարող են համարվել երջանիկ պատահականություն: Ցանկացած: Սկսված աշխատանքի առաջարկով, վերջացրած նոր շորիկի ձեռքբերումով:

2. Վեճից հետո

Վիճաբանությունը տոնուս է տալիս կնոջ նյարդերին ու մտքերին: Որպեսզի այդ տոնուսը բացասականից փոխվի դրականի, հրատապ պետք է սեքսով զբաղվել: Իհարկե, գրգռված կինը այդ պահին նման տրամաբանական շղթա գիտակցված չի կազմում, բայց, այնուամենայնիվ, վստահ եղեք` սեքսով զբաղվել նա շատ է ուզում:

3. Սթրես

Սթրեսն ունի գրեթե նույն ազդեցությունը, ինչ վեճը, և ինչպես և վեճը, խիստ լարում է կնոջ նյարդերը: Այդ իսկ պատճառով, կինը ցանկանում է թուլանալ ու ստանալ սիրված մարդու աջակցությունը, իսկ դա անել հնարավոր է սեքսի միջոցով: 

4. Սեքսի տևական բացակայություն

Նման բան լինում է ոչ միայն տղամարդկանց մոտ, այլև կանանց: Սեքսի ստիպված կամ գիտակցված տևական բացակայությունը բերում է նրան, որ կինը պարզապես շատ է տենչում սեռական հարաբերություններ ունենալ: Այդ պատճառով, եթե ձեզ բախտ վիճակվի նման պահ բռնացնել, ապա ձեր զուգընկերուհին անկողնում իսկական գիշատչի կվերածվի:

5. Խանդի առիթ

Հորիզոնում մրցակցուհու ի հայտ գալը ստիպում է կնոջը կասկածել, որ ինքն ամենա-ամենան է և մղում է դեպի անկողին: Ուրիշ ի՞նչ կերպ կարելի ապացուցել սիրեցյալին, որ իրենից լավը չկա:

6. Օվուլյացիա

Ձվաբջջի դուրս գալու` օվուլյացիայի ժամանակահատվածը կանացի սեքսուալության պիկն է: Կանանց մեծամասնության մոտ սա ցիկլի 12-14-րդ օրերում, ուստի եթե տղամարդը ցանկանում է ապահովել մի քանի բուռն գիշերներ, ապա հենց այդ օրերին պետք է լինել սիրելիի կողքին: Ի դեպ, օվուլյացիայից հետո, սեքսուալությունը աստիճանաբար նվազում է:

7. Խնջույք-խրախճանք

Ալկոհոլն ու լավ շրջապատը անում են իրենց գործը: Դրա ազդեցության տակ շատ կանայք պատրաստ են մտնել անկողին, անգամ եթե սթափ վիճակում երբեք չանեին նույնը: Արդյո՞ք պետք է օգտվել պահից… եթե հարատև հարաբերություններ եք փնտրում, ապա` ոչ:

8. Ոգեշնչման պոռթկում

Եթե կինը զբաղվել է ինչ-որ բանով, որը ոգեշնչում է պահանջում (կարուձև, կերակրի պատրաստում, նկարչություն, երաժշտություն…) և նրա մոտ ոգեշնչման պոռթկում է եղել, ապա վստահ եղեք, որ որպես հաջողությունը ամրագրելու լավագույն միջոց, այդ կինը տեսնում է լավ սեքսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել