ՀՀ իշխանությունների հետ բլիժնի բոյ մտած Նաիրա Զոհրաբյանին այլևս չեն բավարարում Company-ի շրջանակները։ Նա արդեն սկսել է հանդես գալ այլ քաղաքական կուսակցությունների անունից՝ իրեն վերագրելով վերջիններիս խոսնակի գործառույթները։ 
Հիշեցնենք տիկնոջն իր ու իր քաղաքական ուժի տեղը. ժամանակին ստեղծվեցին որպես քաղաքական պրոյեկտ, որն իր ապաշնորհ գործունեության արդյունքում հայտնվեց լուսանցքում, և այսօր խնդիր ունի պայքարելու քաղաքական դաշտում մրցակցությանը դիմանալու համար։ 
Ուրիշի «կարման» քննարկելուց առաջ ավելի բարոյական է և համոզիչ, երբ այն ներկայացնում ես սեփական «կարմայից» հետո։ Իսկ այդ «կարման» ոչ մի լավ բան չի խոստանում։ 

Երևի թե պետք է համաձայնեմ Նաիրայի հետ. իրոք եկել է պատասխան տալու ժամանակը։ Մենք այն բացառիկ ուժերից ենք, որ երբևէ պատասխանատվությունից չենք խուսափել, ավելին, պատասխանել ենք նաև այլոց փոխարեն։ Ընդ որում, մեզ վրա է մնացել նաև ձեզ նմաններին ժամանակին վստահված այս կամ այն ոլորտի ձախողումները, որոնց իրական պատասխանատուները դուք եք։ 
Այս ամենը ավելի շուտ նման է կոալիցիա վերադառնալու բաղձալի ճիգերի։ Եթե ունեք նման մտադրություն, այդպես էլ ասեք, որ մարդիկ իմանան, թե չէ նման գործելաոճն առաջացնում է նորանոր ճաքեր՝ ինչպես մեր և ձեր, այնպես էլ՝ ձեր ու ժողովրդի միջև։
Իսկ վերջում խորհուրդ կտամ թուլանալ, որովհետև ինչպես ասում են՝ ինչ որ լինում է, բարին դա է։ Իսկ «Նաիրա Զոհրաբյան և Company»-ն ջղաձգումներից թող դուրս գա ու սպասի, որոշողը, ինչպես միշտ, իրենց փոխարեն կորոշի։ 
Տարեմուտի այս օրերին մաղթենք խաղաղություն, համբերություն ու դրական էմոցիաներ։ Շնորհավոր Ամանոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել