Ձյուն մաքրելը լավ բան է։ Նախ՝ այն կարող է լինել առավոտյան նախավարժանք, կարող է այրել ձեր ավելորդ կալորիաները, բնության հետ շփվելու առիթ դառնա։ Ասածս ինչ է. քաղաքային իշխանությունների վրա ավելորդ փնթփնթալու փոխարեն ավելի լավ է մի-մի բահ առնեք ու մաքրեք ձեր դռան առաջը։ Քաղաքային տնտեսությունները, որքան էլ ռեսուրսներ ունենան, չեն հասցնի մտնել յուրաքանչյուր բակ ու փողոց։ 
Լավ կլիներ, որ նման հանրօգուտ ակցիաներով հանդես գային նաև բնապահպանները։ Հասկանում ենք բնությունը կուսական պահպանելու նրանց «ազնիվ» մղումները, բայց սա հաստատ այդ դեպքը չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել