Ինչպես ցույց են տվել արդյունքները, հաջողվել է հաղթել 14-ամյա Նիկ Ուիլկինսի հիվանդությանը, գրում է «Ռոսբալտը»: Տղայի մոտ 4 տարեկան հասակում ախտորոշվել էր քաղցկեղ: Այդ պահից բժիշկները փորձել էին բուժման բոլոր հնարավոր ձեւերը` սկսված քիմիաթերապիայից մինչեւ ոսկրածուծի փոխպատվաստում` վերցված հիվանդի հարազատներից:

Վերջին հույսը այս պիլոտային ծրագիրն էր: Գիտնականները օգտագործել են հիվանդի իմունային T-բջիջները եւ նրանց մեջ ներդրել են նոր գեներ, եւ ապա հետ են վերադարձրել բջիջները հիվանդի մարմնի մեջ: Փոխպատվաստելուց հետո ձեւափոխված T-բջիջները սկսեցին ակտիվորեն բազմանալ՝ սպանելով քաղցկեղի բջիջները: Ինչը կարեւոր է`կողմնակի բարդություններ չեն գրանցվել՝ բացառությամբ թույլ մրսածության ախտանիշներից:

Իմունային թերապիան սովորեցրեց օրգանիզմի համակարգին պայքարել քաղցկեղի դեմ: Այսպիսով, ընդամենը երկու ամսում հաջողվել է մարմնից լիովին վերացնել քաղցկեղի հետքերը: Թերապիան փորձարկվել է եւս 21 կամավորների վրա:
Նրանցից 18 մարդ լիովին առողջացել են: Ըստ գիտնականների՝ այդ տեխնոլոգիան կմտնի բժշկական պրակտիկա 3-5 տարի հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել