Կաթնամթերքի արտադրությունը շահավետ չէMamul.am-ը գրում է.

Վերջերս մամուլում հաճախ է խոսվում Հայաստանում կաթի արտադրության ու վերամշակման ոլորտում առկա խնդիրների մասին: Դրանք հատկապես վերաբերում են այս շուկայում վերջերս առաջ եկած պարադոքսին, երբ կաթնամթերքի արտադրության հումքի և էներգակիրների կտրուկ գնաճը խախտել է արտադրության` գործոն-արտադրություն-արտադրանք շղթայի կանոնները: Այսպես՝ վերջին մի քանի տարիների ընթացքում կաթնամթերքի արտադրությանն անհրաժեշտ հումքն ու հիմնական նյութերը՝ կաթ, կարագ, չոր կաթ, թանկացել են 40-50%-ով: Դրան հաջորդել են գազի (18%), էլեկտրաէներգիայի (26,7%), դիզելային վառելիքի (52%) թանկացումները: Միևնույն ժամանակ՝ նույն տարիների ընթացքում կաթնամթերքի թանկացումը եղել է խիստ անհամաչափ: Ակնհայտ է, որ արտադրության գործոնների գնաճի և պատրաստի արտադրանքի գնաճի այս մեծ շեղումը կարող է անդառնալի կորուստների հանգեցնել ոլորտի համար:

Այս առթիվ մեր մասնագիտական խումբը փորձեց մի շարք տեղեկություններ հավաքել ոլորտում տիրող իրավիճակի մասին: Պարզվում է, որ ՀՀ-ում գյուղացու կողմից վաճառվող կաթի գործարանային գինը 2009թ. նոյեմբերի նկատմամբ այս տարվա նոյեմբերին աճել է 42.3%-ով: Միջազգային բորսաներում 2010-2013թթ չոր անյուղ կաթի 1 տոննայի գինը 3221 ԱՄՆ դոլարից հասել է 4991 ԱՄՆ դոլարի (աճը՝ 54%), իսկ կարագի գները բարձրացել են 41,3%-ով:

Սակայն այս տարիների թանկացումները կարծես չեն դադարում: 2013թ. հոկտեմբերի սկզբին 1կգ անյուղ չոր կաթի գինը 4.4 ԱՄՆ դոլար էր, նոյեմբերի կեսին՝ 5.32 ԱՄՆ դոլար, իսկ այսօր 6.3 ԱՄՆ դոլար: Միայն 2 ամսվա ընթացքում հումքի այս տեսակի գինը բարձրացել է 34%-ով: Կարագի գինը վերջին 2 ամսվա ընթացքում 5.9 ԱՄՆ դոլարից հասել` 6.6 ԱՄՆ դոլարի (աճը 12%):

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Ղուկաս Բունիաթյանի խոսքով՝ կաթնամթերք արտադրող ընկերությունները ներկայում աշխատում են վնասով: Հումքի այսչափ բարձրացումները և դրանց շարունակականությունը՝ պատրաստի արտադրանքի գների այս մակարդակում կաթնամթերքի արտադրությունը դարձնում են ոչ շահավետ: Արտադրողներին ավելի շահավետ է եղած սահմանափակ կաթն ուղղել չոր կաթի, պանրի և պիտանելիության երկար ժամկետ ունեցող այլ մթերքների արտադրությանն ու արտահանմանը, քան ներքին շուկայում կաթնամթերքի արտադրությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել