«Աշտարակ-Կաթ»-ի թթվասերը՝ «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխության հաղթողMamul.am-ը գրում է.

Սննդի արդյունաբերության ոլորտում «Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստանում» առաջին մրցույթի պարգևատրման արարողությունն է անցկացվել չորեքշաբթի «Նովոստի Արմենիի» միջազգային մամուլի կենտրոնում։

«Ժողովրդական ապրանքանիշ N1» մրցույթում այս կամ այն ապրանքանիշի օգտին քվեարկում է սպառողը։ Նպատակն է` օժանդակել տեղական արտադրողներին և բացահայտել, հայ սպառողների կարծիքով, լավագույն ապրանքանիշը սննդի արդյունաբերությունում։ Քվեարկությունն անցկացվել է հոկտեմբերի 10-31–ն Armproduct.am կայքում։

Քվեարկության արդյունքում «Թթվասեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Աշտարակ–Կաթ» ընկերության կողմից արտադրված թթվասերը («Աշտարակ–Կաթ» ՓԲԸ, ձայների 19,2%)։

«Սպառողներն իրենք են մուտքագրել այս կամ այն ապրանքանիշի անվանումը, մենք որևէ տարբերակ չենք առաջարկել»,- ասել է «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը։

Միրզոյանն ընդգծել է նաև, որ անվանակարգերի ընտրությունն իրականացվում է` ելնելով պարենային այս կամ այն ապրանքախմբի արտահանման ներուժից։

«Մրցույթի երկրորդ փուլի շրջանակներում անցկացվել է խորհրդատվություն Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ։ Արդյունքում ժողովրդական քվեարկության բոլոր մասնակիցներին մրցանակներ են շնորհվել»,- նշել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել