Ուրեմն, ՀՀ կառավարությունը ոչ թե 10 օր հանգստանալու ամանորյա նվեր է մատուցել, այլ ամանորյա թակարդ։ Չենք մոռացել, չէ՞, որ Երևանի քաղաքապետարանը դավադրաբար հենց հունվարի 1–ից՝ տոն օրերին է մտադիր թանկացնել տրանսպորտի սակագինը։ Հույս-նպատակը պարզ է՝ տոնական տրամադրությունը շահարկելով՝ մեղմել բողոքի առաջին ալիքը, հետևաբար նաև՝ հետագա ձնագնդիի թափը։ Կառավարությունն էլ, բլոտի լեզվով ասած, քաղաքապետարանին մի հատ ավելով «поддержка» արեց, և ուտուշ–խմուշի օրերը երկարաձգեց ևս 10 օրով։ Այ այսպես, պասերո՛վ, եղբայրնե՛ր, պասերո՛վ։
Ի դեպ, չեմ զարմանա, որ իշխանությունները մի լավ ուրախանան առաջիկա ամիսներին հանրային տրանսպորտի հետ կատարված որևէ խոշոր դժբախտ պատահարից։ Բա տեսե՛ք, որ ասում ենք՝ 100 դրամով երթևեկությունն անվտանգ չի, բա ձեր ազիզ խաթեր համար ենք թանկացնում, ոչ թե մեր գրպաններն ուռճացնելու, ու նման ֆլան-ֆստաններ։
Դե, մարդիկ սովոր են ուրիշի դժբախտության վրա փող դիզել։ Սովորության ուժը հզոր է, ինչ արած։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել