Հնարավոր է՝ մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա․ սահմանազատված տեղում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու


23:35 , 1 մայիս, 2024

Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջության իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը․ նրանց մանդատն է սահմանի պահպանությունը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է վարչապետ Փաշինյանը․

«Այսինքն՝ մենք այդ հատվածում ՊՆ դիրքեր չենք ունենալու, և հնարավոր է, որ մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա»,- նշել է նա։