ՔՊ-ն արտահերթ ընտրությունների թեման փակ է համարում


16:22 , 29 ապրիլ, 2024
Հարցին՝ արդյոք ՔՊ-ն քննարկո՞ւմ է արտահահերթ ընտրութունների տարբերակը՝ հաշվի առնելով հանրային պրոցեսները, ՔՊ-ական Զեյնալյան Նարեկը տվել է բացասական պատասխան ու ասել, որ վերջին տարիներին նման ակցիաների պակաս չի եղել, ուստի չի կարծում, թե ամեն մի ակցիայից հետո ՔՊ-ն պետք է քննարկի արտահերթ ընտրությունների հարցը. 2021-ի ընտրությունները թեման փակել են:

Իրականում ՔՊ-ն արտահերթ ընտրությունների չի գնալու նույնիսկ այն դեպքում, եթե լուրջ զանգվածներ էլ դուրս գան փողոց, քանի որ շատ լավ հասկանում է, որ առնվազը մեծամասնություն կազմելու ոչ մի շանս չունի: Գուցե անցնեն խորհրդարան, բայց երբեք 50+1 չեն հավաքի, ինչը նշանակում է, որ ՔՊ-ի միահեծան կառավցարման վերջը գալու է, իսկ Նիկոլն էլ վարչապետ այլևս չի լինի, և Հակոբյան Աննան կկորցնի երկրում ռեալ իշխանությունը: Սա մի սցենար է, որից երկնչում է Նիկոլը՝ չվստահելով նաև յուրայիներին. նա չունի երաշխիք, որ եթե մեկ այլ ՔՊ-ական վարչապետ կարգվի, իրենից «սպտռոս» չեն անելու՝ առնվազը կուժնուկուլան իր գլխխին կոտրելու համար: Այսինքն՝ ցանկացած դեպքում Նիկոլի համար գոյաբանական վտանգ է իշխանության կորուստը, իսկ արտահերթ ընտրությունները՝ դրան տանող գործիքակազմ:

Իհարկե, խորհրդարանական ընդդիմությունը կարող է կանգնեցնել փաստի առաջ Նիկոլին՝ վայր դնելով մանդատները, բայց էլի չկա երաշխիք, որ Նիկոլը դրանից հետո կգնա արտահերթ ընտրությունների՝ հաշվի առնելով վերոհիշյալ ռիսկերը:

Նիկոլին հեռացնելու են իրեն իշխանության բերած օտար ուժերը, որոնք, սակայն, դեռ չեն շտապում, քանի որ Նիկոլը ծրագիրը մինչև վերջ չի կատարել, դեռ որոշ բաներ թերի են մնացել: