3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը


19:20 , 27 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Հայտնում են Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:
Ըստ նախնական տվյալների կա երեք զոհ և վեց տուժած:
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Shamshyan.com-ի տվյալներով կա 20 վիրավոր, ավտոբուսը իրանական համարանիշներով է եղել։