Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին


14:21 , 26 ապրիլ, 2024
Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է, որը, ցավոք, տեղի ունեցավ մեր աչքի առաջ. այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ Հոյղ ցեղասպանության թեմայով «Ցեղասպանություն. հիշողություն և նախազգուշացում» խորագրով միջազգային համաժողովում:

«Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը: