Դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվում են. «Զվարթնոց»-ը ներկայացնում է պատճառները


10:07 , 22 ապրիլ, 2024

Դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ մոտ մեկ տասնյակ չվերթներ հետաձգվել են։ «Զավարթնոց» օդանավակաանի պաշտոնական էջի փոխանցմամբ, Երևանից ուշացումով կիրականացվեն դեպի Կապան, Վենետիկ, Աբու-Դաբի, Շարժա, Դուբայ ու հակառակ ուղղությամբ չվերթները։ 

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը Panorama.am-ի հետ զրույցում  հաստատեց՝ այո, թռիչքները հետաձգվել են մինչև ժամը 13։30։

«Հետաձգումների պատճառը վազքուղու հատվածում իրականացվող աշխատանքներն են»,-ասաց Մողրովյանը։