Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ պարտադրել՝ տեսնելով, որ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանից, Արևմուտքն էլ անվտանգության երաշխիքներ չի տալիս․ քաղաքագետ


15:26 , 6 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը դեմ է դուրս եկել տարածաշրջանի բոլոր երկրներին՝  հարաբերություններ հաստատելով Արևմուտքի հետ, արտաքին քաղաքական կուրս փոխելով դեպի Արևմուտք։  Հասկանալով, որ այս իրավիճակում Հայաստանը տարածաշրջանում միայնակ է մնացել փորձում է իրավիճակի սրման միջոցով լրացուցիչ զիջումներ պարտադրել հայկական պետությանը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանում ադրբեջանական կողմի սադրանքներին։

«Այստեղ ամեն ինչ չափազանց պարզ է․ իրենք քանի օր շարունակ քննադատում էին երեկ տեղի ուենցած Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն - Բլինկեն հանդիպումը։ Հիմա էլ տեսնելով, որ այդ քննադատությունների ալիքը ուղղվել է նաև Հայաստանին Ռուսաստանի, Թուրքիայի նաև Իրանի կողմից, Ադրբեջանը հարմար պահ է գտել ևս մեկ անգամ ուժի միջոցով մեզ ինչ-որ բաներ պարտադրելու, ինչ-որ զիջումներ կորզելու»,- կարծիք հայտնեց բանախոսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: