Կայացել է Ռաիսի-Էրդողան հեռախոսազրույց


10:20 , 1 ապրիլ, 2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ, aa.com.tr կայքը:

Քննարկվել են թուրք-իրանական երկկողմ հարաբերությունների վիճակը, պաղեստինյան տարածքների վրա իսրայելական հարձակումները և տարածաշրջանում հումանիտար իրավիճակը։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի արագ իրականացման համար ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Էրդողանը նշել է, որ այս գործընթացում պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները պետք է միասին գործեն։