18:58 , 28 մարտ, 2024
Մարտի 28-ին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ հանդիպեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների դերը այդ գործընթացում, ինչպես նաև մշակութային և հոգևոր ընդհանուր արժեքներին վերաբերվող հարցեր։