Հանդերձարանում աշխատող 15–ամյա դպրոցականն ավելի քան 100 մարդու դուրս է բերել «Crocus City Hall»-ից


22:13 , 23 մարտ, 2024
«Crocus City Hall»-ի հանդերձարանում լրացուցիչ փող աշխատող դպրոցականը կարողացել է օգնել ավելի քան 100 մարդու լքել այրվող համերգասրահը։ 
Պատանու անունն Իսլամ է, նա 15 տարեկան է։ Նրա խոսքով, աշխատանքը սկսվելուց առաջ հրահանգներ են տրվել արտակարգ իրավիճակների դեպքում, և ինքը խստորեն հետևել է այդ հրահանգներին, երբ սկսվել է միջադեպը։ Հրաձգության և դրան հաջորդած հրդեհի ժամանակ Իսլամը կարողացել է ցնցված ամբոխին դուրս բերել նեղ միջանցքով դեպի «Էքսպո»-ի տաղավար, այնուհետև սպասարկման տարածքով՝ դեպի փողոց՝  դեպի անվտանգություն: