Ռուսաստանն այլևս կարմիր գծեր չունի․ Մեդվեդևը՝ Մակրոնին


00:41 , 7 մարտ, 2024

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը մարտի 7-ին իր միկրոբլոգում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս կարմիր գծեր չունի Ֆրանսիայի նկատմամբ։ Մեդվեդևն այսպես է մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որը հեռարձակել է BFMTV-ն։

Ընդդիմության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Մակրոնն ասել էր, որ Ուկրաինային Ֆրանսիայի աջակցության հարցում «սահմաններ» և «կարմիր գծեր» չկան։

«Մակրոնն ասել է, որ «այլևս չկան կարմիր գծեր, այլևս չկան սահմաններ» Ուկրաինային աջակցության հարցում… Ապա դա նշանակում է, որ Ռուսաստանն այլևս կարմիր գծեր չունի Ֆրանսիայի նկատմամբ», - գրել է Մեդվեդևը: