Մինչև նեռը իրանց սկեսրայրներին, հայրերին, որդիներին, հարսներին չի հասնում, չեն հիշում, թե ինչ անարդարություններ է կատարվում երկրում


14:44 , 29 փետրվար, 2024
Բյորկն ասում էր, որ չարի հաղթանակի համար անհրաժեշտ է միայն, որ բարի մարդիկ ձեռքերը ծալած նստեն։
Մեր օրերի համար է ասված. մինչև նեռը իրանց սկեսրայրներին, հայրերին, որդիներին, հարսներին չի հասնում, տեղներից իրար չեն գալիս։ Հենց իրեն ոտքն է տրորում, նոր հիշում են, թե ինչ անարդարություններ է կատարվում երկրում, վայնասուն են կապում, թպրտում, ու, երբ իրենց հարցը լուծվում է, նորից նստում են ծալած ձեռքերով ու անհաղորդ դեմքով։
Այսպես է եղել միշտ, այսպես էլ կմնա. մորթապաշտ ու անտարբեր հատվածի թողտվությամբ են կատարվում այն հանցագործությունները, որոնք վաղ թե ուշ իրենց դուռն էլ են բախելու։