Նիկոլը ցինիկաբար մեղադրել է Սերժ Սարգսյանին՝ մոռանալով սեփական ինքնախոստովանությունը 


13:54 , 29 փետրվար, 2024

Արձագանքելով ՔՊ-ական Ալեքսանյան Վահագի՝  երրորդ նախագահին առնչվող հարցին՝ Նիկոլը, մասնավորապես, փորձել է նսեմացնել այն դիվանագիտական ժառանգութուը, որ նախկին իշխանությունները թողել էին ՔՊ-ականներին՝ անելով իր նախորդ հայտարարություններին տրամագծորեն հակասող հայտարարություն: Նա, մասնավորապես, ասել է.«Եթե վարչապետ առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող առհավիրքի մասին, առնվազը դա զրոյացնում է այս ընթացքում նրանց այն հայտարարւոթյունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2018-2017թթ.-ին, որովհետև դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակին»: 

 

Նիկոլը հիշո՞ւմ է, թե ինչպես և ինչու տարիներ առաջ առաջացավ ընդդիմադիր մի հուժկու շարժում, որը ռեալ սպառնալիք ստեղծեց ՔՊ-ականների ու Նիկոլի համար՝ ճաղերի հետևում հայտնվելու: Հիշեցնենք իրականությունը խեղաթյուրել սիրող Նիկոլին, որ հասարակական ապստամբության պատճառն ԱԺ-ում իր այն ելույթն էր, որով խոստովանել էր, որ կարող էր և պատերազմ չլինել, եթե իրենք հավան լինեին նախկին իշխանությունների դիվանագիտական ժառանգությանն ու գնային խաղաղ լուծման: Նիկոլը, մասնավորապես, հավաստիացրել էր, որ խաղաղ լուծման դեպքում նույնպես արդյունքը նույնն էր լինելու: Նա դա ասել էր՝ արդարացնելու Շուշիի ու Հադրութի անկումը մի դեպքում, երբ հայտնի է, որ կոնկրետ Շուշիի անունը երբեք չէր արծարծվել բանակցություններում, նախկին իշխանությունների թողած դիվանագիտական ժառանգությունը չարհամարհելու դեպքում ոչ միայն պատերազմ չէր լինելու, այլև Շուշին լինելու էր Արցախի անբաժան մաս: 

 

Նա, ով հուշել է Նիկոլին, թե ինչպես կարելի է «կռուտիտ» լինել իր համար ոչ հեշտ այս իրավիճակում, պետք է հաշվի առներ մի պարզ բան՝ Նիկոլի ելույթները ձայնագրված-արձանագրված են ԱԺ-ում, ուստի հանրությանը մոլորեցնել ու նսեմացնել «նախկինների» դիվանագիտական ժառանգությունը, ոչ մի կերպ չի ստացվելու: 

 

Գումարած սրան՝ ոչ ոք դեռ չի մոռացել նույն ռուս բարձրաստիճան ղեկավարների շարունակ հնչող այն խոսքը, որ խաղաղ լուծման հնարավորությունը հենց Երևանն է իր ձեռքից բաց թողել՝ իբր «շուռ տալով» բանակցային սեղանը, ինչին ի պատասխան Երևանից երբեք հերքող արձագանքներ չեն ստացվել,ընդհակառակը՝ ոչճ ոք չի մոռացել Նազարյան Լենայի սկանդալային ելույթը՝դավաճանների ու դավաճանվածների մասին: Օրինակ՝ մի այդպիսի հատարաությամբ Լավրովն էր հանդես եկել հենց Միրզոյան Արոյի ներկայությամբ, ինչին ի պատասխան Արոն ծպտուն չէր հանել էր ու չէր հակաճառել՝ այդպիսով հաստատելով Լավրովի խոսքի իսկությունը: 

 

Նիկոլի մոտ չի ստացվելու անմեղ երեխաների արյունը մարսել: Նրան չի հաջողվելու իր տխմարությունը նախկիններին վերագրել, քանի որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հիշողություն ու վերլուծելու կարողություն ունեն՝ պատրաստ լինելով Նիկոլի ստերին հակադրել ճշմարտությունը: