Կանադայի վարչապետը վրիպել է և հայտարարել, որ Ռուսաստանը պետք է հաղթի


00:42 , 27 փետրվար, 2024

Lurer.com-ը գրում է.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վրիպել է և հայտարարել, որ Ռուսաստանը պետք է հաղթի ուկրաինական հակամարտությունում։ Այս մասին հաղորդում է RT–ն։

Այս մասին Կանադայի վարչապետն ասել է Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք գիտենք, որ Ռուսաստանը պետք է հաղթի այս հակամարտությունում։ Կներեք, Ուկրաինան պետք է հաղթի այս հակամարտությունում»,- ասել է Թրյուդոն։