Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Կիրկորովի և Կանդելակիի դեմ


22:43 , 24 փետրվար, 2024

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ևս 55 ռուսաստանցիների և 37 ռուսական կազմակերպությունների դեմ: Այս մասին հայտնում է Ավստրալիայի ԱԳՆ-ն։

Պատժամիջոցներ են սահմանվել արտիստներ Ֆիլիպ Կիրկորովի, Օլեգ Գազմանովի, Նիկոլայ Ռաստորգուևի, Նիկոլայ Բասկովի, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության ղեկավար Օլեգ Դոբրոդեևի, Թինա Կանդելակիի, հեռուստահաղորդավար Արտեմ Շեյնինի, քաղաքագետ Սերգեյ Կարագանովի նկատմամբ։