ՔՊ-ն հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում


18:35 , 24 փետրվար, 2024

Lurer.com-ը գրում է.

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչությունը քննարկել եւ հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր;