Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար


22:04 , 16 փետրվար, 2024

Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,–ասաց Հակոբյանը:

Նա հավելեց, որ ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։