82,000 դոլար. Դուբայում ծաղկի խանութը վաճառում է աշխարհում ամենաթանկարժեք ծաղկեփնջեր


17:57 , 30 հունվար, 2024
Դուբայում գործող ծաղկի բուտիկը (FloBerry) վաճառում է աշխարհում ամենաթանկարժեք ծաղկեփնջերը, որոնց գինը սկսում է 12,000 դոլարից՝ հասնելով 82,000-ի:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, ծաղկեփնջերի նման աստղաբաշխական գները պայմանավորված են դրանց հետ տրվող Hermès ապրանքանիշի պայուսակներով:

Օրինակ՝ 12,000 դոլար արժողությամբ ծաղկեփնջի հետ տրվում է Hermès Kelly Dépêches 25 Pouch սև պայուսակ, 12,000 դոլար արժողությամբ ծաղկեփնջի հետ՝ Hermès Hac À Dos PM պայուսակ, 40,000 դոլար արժողությամբ ծաղկեփնջի հետ՝ ջայլամի կաշվից Birkin 25 պայուսակ: Մինչդեռ ամենաթանկ ծաղեփնջի պարագայում տրվում է կոկորդիլոսի կաշվից Hermès Kelly 28 պայուսակ: