Ով կփոխարինի Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնում


21:52 , 29 հունվար, 2024

Lurer.com-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն հայտնել է, որ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո Վրաստանի վարչապետի պաշտոնում քննարկվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թալակվաձեի խոսքով` արդեն հաստատվել է, որ Կոբախիձեն դիտարկվում է Վրաստանի վարչապետի պաշտոնում։

Մինչ այս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ լքում է պաշտոնը։