Շառլ Միշելը հրաժարվել է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին


00:46 , 27 հունվար, 2024

Lurer.com-ը գրում է.

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունվարի 26-ին անսպասելիորեն հայտարարել է, որ չի մասնակցելու Եվրախորհրդարանի ընտրություններին։

«Իմ ընտրությունը գրավեց ԶԼՄ-ների բուռն ուշադրությունը և շահարկումների տեղիք տվեց: Մի բան, որը ես ակնկալում էի՝ հաշվի առնելով իմ մոտեցման աննախադեպ, ոմանք կասեն՝ համարձակ բնույթը: Դա նաև բուռն արձագանքների հանգեցրեց ոչ թե Եվրոպական խորհրդի ներսում, այլ դրանից դուրս»,- գրել է նա։

Միշելը նշել է, որ թերագնահատել է Եվրախորհրդարանում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությանը վերաբերող «որոշ բացասական արձագանքների մասշտաբներն ու արմատականությունը»․ «Վիրավորանքներով հարձակումներն ավելի ու ավելի են գերակայում փաստացի և օբյեկտիվ փաստարկներից: Իմ կարծիքով, դա բացասաբար է անդրադառնում ժողովրդավարական կյանքի զարգացման վրա: Անձնական մակարդակում դա ինձ ստիպում է կասկածի տակ առնել ընտրական պարտավորությունների իմաստն ու ազդեցությունը»,- ասել է նա։