Ուեսթի և Քարդաշյանի դուստր Նորթն ատամների վրա ադամանդե գրիլզներ է տեղադրել


00:42 , 20 հունվար, 2024

Lurer.com-ը գրում է.

Ռեփեր Քանյե Ուեսթի դուստր Նորթն ատամների վրա ադամանդե զարդեր՝ գրիլզներ է տեղադրել։ Նա դրանք ցուցադրել է TikTok սոցիալական ցանցի իր էջում։

Քիմ Քարդաշյանի 10–ամյա դուստրը չորս ատամն ամբողջությամբ պատել է ադամանդներով։

Հայտնի չէ, թե արդյոք նրան ոգեշնչել է հայրը, ով ավելի վաղ ցուցադրել էր 850,000 դոլար արժողությամբ իր տիտանե ատամնաշարը: