Բորտուղեկցորդուհին լուսանկարվել է ուղևորի հետ՝ շփոթելով նրան Սնուփ Դոգի հետ


23:27 , 18 հունվար, 2024

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ում բորտուղեկցորդուհին լուսանկարվել է ուղեւորի հետ՝ շփոթելով նրան ռեփեր Սնուփ Դոգի հետ, գրում է LADBible-ը։

Ինչպես պատմել է տղամարդու զարմիկը, նա բորտուղեկցորդուհուն չի ասել ճշմարտությունը, որպեսզի նրան չնեղացնի։ 

Այն բանից հետո, երբ կադրը հրապարակվեց սոցիալական ցանցերում, մեկնաբանները զարմացան։ Նրանց կարծիքով՝ տղամարդու և Սնուփ Դոգի միջև միակ ընդհանուր բանը բարձր հասակն է, ուստի չեն հասկանում, թե ինչպես կարող էր կինը շփոթել նրանց:

Բացի այդ, որոշ մեկնաբաններ մեղադրել են ուղեւորին։ Մարդիկ կարծում են, որ նա պետք է կնոջն ասեր ճշմարտությունը, այլ ոչ թե ձևացներ, թե Սնուփ Դոգն է: