Թուրքիան թույլ չի տա ահաբեկչական պետության ստեղծումն իր սահմանների մոտ․ Էրդողան


23:41 , 13 հունվար, 2024

Lurer.com-ը գրում է.

Թուրքիան իր համար առաջնահերթություն է համարում ահաբեկչության սպառնալիքի ամբողջական վերացումը։

Երկիրը թույլ չի տա ահաբեկչական պետության ստեղծումն իր հարավային սահմանների մոտ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի չեզոքացվել, իսկ Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական ճահիճներն ամբողջությամբ չեն ցամաքել։