Կարող ենք սպասել ևս 1, 10, 20 տարի, բայց ևս մեկ տարի կորցնե՞նք դրա վրա. Ավինյանը՝ «կարմիր գծերի» թանկացման մասին. Ավինյան


17:13 , 26 դեկտեմբեր, 2023

Panorama.am-ը գրում է․

«Վերցնում ենք քաղաքական պատասխանատվությունը՝  այդ պատասխանավությունն ու բեռն էլ մեր ուսերին կրելով»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագիծը քննարկելու ժամանակ։

Նա նշեց, որ հեշտ է քննադատել բոլոր տեսակի տեղական տուրքերի, վճարների նախագծերը, բայց համակարգային փոփոխությունները որոշակի քաղաքական պատասխանատվություն են ենթադրում, որոշակի դժվար քայլերի, որոշումների գնալ է ենթադրում։

«Սա այդ դժվար որոշումներից մեկն է։ Իրականում, սա երևի թե ամենահեշտ որոշումներից մեկն է, որը քննարկել ենք խմբակցությունով,  չնայած մեծ, լայն քննադատություն է եղել, բայց սա ընդհանուր համակարգի մի մասն է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: