4 տարի առաջ ոմանք այս մարզադաշտում հայտարարում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վե՛րջ». Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտում


17:20 , 21 դեկտեմբեր, 2023
Չորս տարի առաջ ոմանք այս մարզադաշտում  հայտարարում էին՝ «Ղարաբաղը (Արցախը-Խմբ.) Հայաստան է և վե՛րջ», իսկ մենք նրանց ապացուցեցինք, որ «Ղարաբաղն Ադրբեջան է» (չակերտները-Խմբ.). այս մասին օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ալիևը ելույթ է ունեցել Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»- MOİK խաղից առաջ։

«Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ», - հայտարարել է նա։